Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Գրոհայինները կրակ են բացել Հալեպի քրիստոնեական թաղամասի վրա

Գրոհայինները կրակ են բացել Հալեպի քրիստոնեական թաղամասի վրա
02.01.2013 | 14:23

Զինված ծայրահեղականները երեքշաբթի ականանետներից կրակ են բացել Հալեպի քրիստոնեական թաղամասի վրա։ Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, ականները պայթել են Սիրիյան էլ Ջեյդա թաղամասում, դրանցից մեկն ընկել է Իսկանդերուն դպրոցի շենքի վրա, որտեղ պատսպարված էին փախստականները։ Նախնական տվյալներով՝ մի քանի մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դիտվել է՝ 1821

Մեկնաբանություններ